Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 6-7.2012

Ցերեկային լույսն ու առողջությունը

Ցերեկային լույսն ու առողջությունը

Ամռանը ցերեկային լույսը երկարատև է, ձմռանը` կարճատև: Սա բնության օրենքն է, նորմալ բնական գործընթաց: Այնուամենայնիվ, մշտական փոփոխություններին հարմարվելը երբեմն շատ դժվար է: Արևային լույսի անբավարարությունից...

 

…գիրանում ենք

 

Երկար տարիներ կարծիք կար, թե ցրտի պատճառով մարդիկգիրանում են. օրգանիզմին ավելի շատ էներգիա է հարկավոր, որպեսզի այն տաքանա, դրա համար ախորժակը բացվում է: Վերջերս մասնագետներն ավելի հաճախ են սկսել վիճաբանել այս հարցի շուրջ: Ժամանակակից մարդը ձմռան մեծ մասն անցկացնում է տաք տարածքում և այդ պատճառով նրա օրգանիզմը լրացուցիչ էներգիա չի պահանջում: Ձմռանն ավելորդ կիլոգրամներ հավաքելու պատճառն ավելի շուտ ցերեկային լույսի անբավարարությունն է:

 

Արևի լույսի ազդեցության ներքո օրգանիզմն արտադրում է վիտամին D. այն անհրաժեշտ է ոսկրերի ամրացման համար: Սակայն քչերին է հայտնի, որ դա այս վիտամինի միակ գործառույթը չէ: «Արևային» վիտամինն անհրաժեշտ է լեպտինի արտադրման համար: Այն հատուկ հորմոն է, որը պատասխանատու է ուտելու ժամանակ հագեցածության զգացողության համար: Եթե դրա քանակությունն անբավարար է, ապա քաղցը հագեցնելն էլ ավելի է դժվարանում. սովորական չափաբաժինները թվում է, թե ավելի քիչ են և մարդն սկսում է ավելի շատ ուտել ու, համապատասխանաբար, ավելորդ քաշ հավաքել:

 

Քաշի կարգավորման առումով վիտամին D-ի կարևոր դերը հաստատվել է հետազոտությամբ: Վերջերս Շվեդիայի գիտնականները հետազոտել են 100 գեր մարդկանց, նրանց 70%-ի մոտ օրգանիզմում այս վիտամինի անբավարարություն է նկատվել: Հետազոտության բոլոր մասնակիցներին հավելումների տեսքով վիտամին D է նշանակվել և արդեն երկու ամիս անց նրանց մեծ մասը սկսել է նիհարել: Ընդ որում, սննդի առումով ոչ մի չի սահմանափակում  չի եղել:

 

Եզրակացությունը պարզ է. լավ ինքնազգացողությունն ու կազմվածքը պահպանելու համար, հարկ է օրգանիզմն ապահովել վիտամին D-ով: Ցավոք, սննդի օգնությամբ դա շատ դժվար է լրացնել: Այս կարևոր տարրն առկա է բոլոր տեսակի կաթնամթերքի, ձկան յուղի և ձողաձկան լյարդի մեջ: Սակայն, առաջին հերթին, դրա քանակությունն աննշան է նշված մթերքի մեջ, երկորդը դրանք բարձր կալորիականությամբ են (օրինակ, ձողաձկան լյարդի մեջ 612 կկալ է, որն ավելի շատ է, քան շոկոլադի մեջ) ու դրանց ամենօրյա օգտագործումից ավելի շատ կգիրանաք, քան օրգանիզմում լեպտինի անբավարարությունից: Արևային լույսը կալորիա չի տալիս, սակայն ամիջապես ապահովում է վիտամին D-ով:


…մելամաղձոտ ենք դառնում

 

Այսօր շատերն են խոսում սեզոնային դեպրեսիայի մասին. իբր թե այն ավելի շատ է նկատվում աշնանն ու գարնանը: Իրականում մեծ մասամբ դեպքերում դա ոչ մի դեպրեսիա էլ չէ. պարզապես տրամադրության անկում է: Եվ ամենից շատ արտահայտվում է ոչ թե մարտին կամ նոյեմբերին, այլ հենց հունվար-փետրվարին:

 

Պատճառը նույն արևային լույսի անբավարարությունն է: Երբ այն թափանցում է աչքի ցանցենու մեջ, գլխուղեղ է մղվում նյարդային ազդակը. ժամանակն է սերոտոնին արտադրել: Այս նյութը երբեմն անվանում են երջանկության հորմոն և դա պատահական չէ: Սերոտոնինն օժտված է հանգստացնող ազդեցությամբ, հանում է նյարդային լարվածությունը, թուլացնում և բավարարվածության զգացում  առաջացնում: Խթանել սերոտոնինի արտադրությանը, հնարավոր է սննդի մեջ օգտագործելով հնդկահավի կրծքամիս, բանան կամ շոկոլադ: Այս մթերքները պարունակում են տրիպտոֆան ամինաթթուներ, որոնցից էլ արտադրվում է երջանկության հորմոնը: Սակայն արևային լույսի անբավարարության դեպքում, դրա արտադրումը կտրուկ նվազում է:

 

…վատ ենք քնում

 

Ինչքան կարճ է լուսային օրը, այնքան շուտ է մարդը ցանկանում քնել: Այս կանոնը գործել է հազարամյակների ընթացքում: Սակայն ներկայումս այն գործնականում չի աշխատում, ընդհակառակը, ձմռանը շատերի մոտ է քնի հետ կապված խնդիրներ առաջանում:

 

Նորմայում օրգանիզմը երեկոյան պետք է արտադրի մելատոնին հորմոնը: Դրա հիմնական գործառույթն օրական ռիթմերի կարգավորումն է: Երբ մելատոնինի խտությունը մեծանում է, քնելու պահանջն է ավելանում: Եվ, երբ մելատոնինի խտությունը պակասում է, ավելի ակտիվ ու առույգ ենք դառնում և, նույնիսկ, քնել չենք ցանկանում: Ձմռանը մելատոնինի անբավարարություն շատերն են զգում: Դրա պատճառները մի քանիսն են, սակայն ամենակարևորն այն է, որ հազվադեպ ենք արևի լույսի տակ գտնվում: Բանն այն է, որ տվյալ հորմոնն արտադրվում է մեզ արդեն ծանոթ սերոտոնինից:

 

…հիվանդանում ենք

 

Ձմեռը մրսածության ժամանակաշրջանն է, և ինչքան էլ զարմանալի է, դա նույնպես կապված է արևային լույսի անբավարարության հետ: Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները վերջերս հաստատել են. վիտամին D-ն անհրաժեշտ է, որպեսզի օրգանիզմում ժամանակին աշխատեն իմունային հակազդումները, որոնք պաշտպանում են հիվանդություններից և պայքարում դրանց դեմ: Եթե արևային լույսը քիչ է, վտանգավոր վիրուսներն ու մանրէներն իրենց ավելի անկաշկանդ են զգում:

 

Ամերիկացի բժիշկներից ստացված մեկ այլ հաղորդագրության համաձայն, արևային լույսի քրոնիկական անբավարարությունը կարող է հանգեցնել սրտի իշեմիկ հիվանդության, սրտային անբավարարության և վաղ ինսուլտի: Բանն այն է, որ վիտամին D-ն նաև մասնակցում է զարկերակային ճնշման, արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կարգավորմանը, օգնում վերահսկել բորբոքային գործընթացները:

 

Ի՞նչ անել

 

Արևային լույսի անբավարարության պատճառով առաջացած տհաճությունների ցանկը կարելի է շարունակել. դա և´ կոտրվածքներ ստանալու հակվածությունն է, և´ մաշկի վիճակի վատացումը, և´ տեսողության ժամանակավոր նվազումը: Սակայն հարցն այն, թե ինչպես պայքարել դրանց դեմ: 

 

Իրականում խնդիրն այն չէ, թե արևային լույսը քիչ է (չնայած ձմռանը արևածագից մինչև արևամուտ մոտ 8 ժամ է, 6 ժամ ավելի պակաս, քան ամռանը): Որպեսզի օրգանիզմի օրական պահանջը վիտամին D-ով լրացվի, հարկ է արևի տակ ընդամենը 15 րոպե գտնվել` բաց դեմքով: Այս ժամանակը բավարար է, որպեսզի գլխուղեղն սկսի սերոտոնին արտադրել (փողոցում արևապաշտպան ակնոց պետք չէ կրել, որպեսզի լույսը թափանցի աչքի ցանցենու մեջ): Ամպամած եղանակին դրսում գտնվելը երկարացնել մինչև կես ժամ: 

 

Հանգստյան օրերին աշխատեք արևի տակ շատ գտնվել. զբոսանքներն ավելի երկար պետք է լինեն և, հնարավորության դեպքում, ավելի ակտիվ: Արագ քայլքը, թեթև վարժությունները, դահուկներով սահելն ավելի շատ սերոտոնին կտան, չէ որ դրա արտադրման համար ոչ միայն արևային լույս է պետք, այլև ֆիզիկական ծանրաբեռնվածություն: Այդպիսով կնվազեն նաև սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկն ու կամրանա իմունիտետը:

 

Ցուրտ և ամպամած եղանակին օգտակար է սոլյարի հաճախելը, սակայն շատ կարևոր է  այն չչարաշահել: Օրգանիզմի աջակցման համար բավական է արհեստական արևի տակ մնալ շաբաթական ընդամենը 5 րոպե:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 6-7.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. euro-light.com.ua
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ժողովրդագրություն և առողջություն
Ժողովրդագրություն և առողջություն

ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել են Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի 2010 թվականի հետազոտության (ՀԺԱՀ-2010) հիմնական արդյունքները...

Համերաշխություն` աշխարհում մալարիայի դեմ պայքարող ուժերին

Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...

ԱՊՀ երկրների «Տղամարդու առողջություն» անդրանիկ վեհաժողով Երևանում

ՀՀ առողջապահության, ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունների, ՌԴ և Հայ-ռուս-ամերիկյան  «Տղամարդու առողջություն» ընկերությունների նախաձեռնությամբ, ՌԴ ԳԱ և ՌԴ ԲԳԱ-ների...

«Գործնական սթրեսաբանություն»
«Գործնական սթրեսաբանություն»

Դարեր շարունակ հոգեբանները փորձել են կազմել մարդու` այդ մշտապես փոփոխվող և տատանվող էակի մասին իրենց պատկերացումները...

Ինչպես ազատվել քրոնիկական հարբուխից
Ինչպես ազատվել քրոնիկական հարբուխից

Վերջին տարիներին տառապում եմ քրոնիկական հարբուխով: Բժշկի խորհրդով երկար ժամանակ տարբեր դեղպատրաստուկներ եմ օգտագործել, սակայն արդյունքից այնքան էլ գոհ չեմ: Ժովովրդական ի՞նչ միջոցներ կան այն բուժելու համար:

Ն.Դանիելյան, ք.Երևան...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Կանխարգելում և բուժում տանը Թերապիա
Քաղցկեղ, ՁԻԱՀ, գրիպ… Ո՞վ է փրկելու

Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև...

Սիրտը բուժում ենք կիտրոնով
Սիրտը բուժում ենք կիտրոնով

Կիտրոնի օգտակար հատկությունների մասին բոլորին է հայտնի, դրա ազդեցությունն օրգանիզմի վրա անգնահատելի է: Վիտամիններով ու հանքանյութերով հարուստ այս միրգն օգտագործվում է նաև սիրտ-անոթային հիվանդությունների...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր Սրտանոթաբանություն Կանխարգելում և բուժում տանը
Համերաշխություն` աշխարհում մալարիայի դեմ պայքարող ուժերին

Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...

Մարդկանց 80 տոկոսը լավատես է
Մարդկանց 80 տոկոսը լավատես է

Գիտնականները պարզել են, թե ինչու են լավատես մարդիկ միշտ պահպանում լավ տրամադրությունը, եթե, նույնիսկ,  տհաճությունների են հանդիպում...

Թվեր և փաստեր Հոգեկան առողջություն
Քաղցկեղ, ՁԻԱՀ, գրիպ… Ո՞վ է փրկելու. իմունանբավարարություն

Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև օտարածին նյութերի...

Իմունաբանություն
Ֆարինգիտ
Ֆարինգիտ

Ֆարինգիտն  ըմպանի հետին պատի բորբոքումն է: Հիվանդության առաջացման պատճառներից են սառը կամ աղտոտված օդը շնչելը, քիմիական գրգռիչների ազդեցությունը (սպիրտ, ծխախոտ) և այլն...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Թերապիա
Հիպերտոնիայով հաճախ տառապում են չափից ավելի պատասխանատու անձինք
Հիպերտոնիայով հաճախ տառապում են չափից ավելի պատասխանատու անձինք

40 տարեկանից հետո սկսում են հնչել առաջին «ահազանգերն» այն մասին, որ օրգանիզմը ծերանում է: Հարկ է ուշադրություն դարձնել այդ ահազանգերին և դեռ երկար ժամանակ կարող եք պահպանել արտաքին տեսքն ու լավ ինքնազգացողությունը...

Հոգեկան առողջություն Սրտանոթաբանություն Ես
Անփոխարինելի կենսաղբյուր` դրական կամ բացասական ռեզուսով
Անփոխարինելի կենսաղբյուր` դրական կամ բացասական ռեզուսով

Արյունը մարդու օրգանիզմում իրականացնում է կենսական երկու կարևոր գործառույթ` փոխադրիչ և պաշտպանողական: Բնականաբար, արյան գործառույթների արտահայտված խանգարումները հանգեցնում են մահվան...

Վախ, ինչպես հաղթահարել այն
Վախ, ինչպես հաղթահարել այն

Վախը մարդուն ուղեկցում է ծննդյան օրից մինչև խորը ծերություն: Մենք մշտապես վախենում ենք ինչ-որ բանից, օրինակ, կանայք վախենում են սարդերից ու մկներից, տղամարդիկ` իրենց աշխատանքը կորցնելուց, երեխաները...

Հոգեկան առողջություն Հոգեկան և վարքի խանգարումներ
Քրոնիկական հոգնածության համախտանիշ
Քրոնիկական հոգնածության համախտանիշ

Քրոնիկական հոգնածության համախտանիշը միայն աշխատամոլների մոտ չէ, որ լինում է: Եվ, ընդհանրապես, սովորական հոգնածության հետ այն ընդհանրապես կապ չունի: Բժիշկները որոնում են քրոնիկական հոգնածության...

Հոգեկան առողջություն Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա Ես

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ